-
21.06.2014|
16:36
«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները օրերս հայտարարեցին, որ պատրաստվում են դատական կարգով վիճարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ օգոստոսի 1-ից հոսանքի գինը 4 դրամով բարձրացնելու որոշումը:
«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ սատարում է ՕԵԿ-ին՝ ազգանպաստ այս նախաձեռնության իրականացման գործում:
-
20.06.2014|
12:31
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն իր անդամների համար կազմակերպում է օտար լեզուների անվճար դասընթացներ։ Հունիսի 19-ին երիտասարդ հանրապետականների համար մեկնարկեցին ռուսերենի խորացված պարապմունքները։ Այն իրականացվում է «Ռուսհամագործակցության» հետ համատեղ։
-
20.06.2014|
01:19
ԲՀԿ-ին ՀՀԿ ԳՄ-ում փաստորեն պատին են դեմ տվել. ծերերը, նայելով Սերժ Սարգսյանի դեմքին, «հասկացել» են, որ իրենց համար անընդունելի են ոչիշխանական քառյակի բոլոր տասը թեզերն էլ: Էլ առավել` սահմանադրականին և կուտակայինին առնչվող կետերը:
-
11.06.2014|
17:01
«Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե չեմ ուզում իմ նախորդին գնահատական տալ, սա տղայական մոտեցում է։ Բա չմանրամասնե՞նք, թե ինչու ձախողվեց, չփորձե՞նք շտկել»,-այսօր 2013-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
-
11.06.2014|
16:59
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիների տասը «սկանդալներին»` նախապես նկատելով. «Տիգրան Սարգսյանի կառավարությունն ամենասկանդալային կառավարությունն էր՝ ամենասկանդալային վարչապետով»:
-
10.06.2014|
15:43
Քառյակն այսօր գաղտնազերծեց իր 12 կետերը, որոնք ներկայացրին ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանագություն» խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ ասուլիսում:
-
10.06.2014|
01:42
Երեկ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հարցում է ուղղել արտաքին գերատեսչության ղեկավարին, որպեսզի Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություն տրամադրի խորհրդարանին, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:
-
06.06.2014|
00:14
Կառավարությանը 12 պահանջ ներկայացնելուց հետո քառյակը պատրաստվում է «քաղաքական» արձակուրդի, մինչ այդ հայտարարելով, թե աշնանը հանրահավաք է անցկացնելու:
-
05.06.2014|
23:54
Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի բյուրոն և Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿԿ) նախագահությունը վերջերս քննարկել և հավանության են արժանացրել միասնական քաղաքական-խորհրդակցական մարմնի ստեղծման հարցը:
-
04.06.2014|
11:39
«Ժառանգություն» կուսակցությունը 2013-ի սեպտեմբերի 3-ից ի վեր հետևողականորեն և պարբերաբար դեմ է արտահայտվել Հայաստանը Մաքսային միությանը կամ դրա իրավահաջորդ Եվրասիական տնտեսական միությանը միացնելու ՀՀ իշխանության դատապարտելի ջանքերին: